«Լուկոյլի» մամուլի ծառայությունը հայտարարել է, որ ընկերությունը ձեռք է բերել «Սպարտակի» 100 տոկոս բաժնետոմսերը, ինչպես նաև մոսկովյան ակումբի մարզադաշտը։
Միաժամանակ Լեոնիդ Ֆեդունը, ով գլխավորում է «Սպարտակը» 2004 թվականից, լքում է ակումբում իր բոլոր պաշտոնները։ Baza տելեգրամյան ալիքն օգոստոսի սկզբին հայտնել էր Ֆեդունի առաջիկա հեռանալու մասին։
Ըստ աղբյուրի՝ Ֆեդունի փոխարեն «Սպարտակը» պետք է գլխավորի ՌՊԼ-ի նախկին նախագահ Աշոտ Խաչատուրյանցը։
Ֆեդունը միացել է «Սպարտակին» 2004 թվականին՝ ձեռք բերելով ակումբի վերահսկիչ փաթեթը։ Նրա օրոք կարմիր-սպիտակները մեկ անգամ հաղթել են Ռուսաստանի առաջնությունը, դարձել Ռուսաստանի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
























































