Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը RB Sport-ին տված հարցազրույցում նշել է, թե ինչ է զգում՝ խաղալով 10-րդ համարի ներքո։
Սպերցյանն իր ողջ կարիերայի ընթացքում խաղացել է 74 համարի ներքո, սակայն այս մրցաշրջանում նրան հանձնվել է 10 համարի մարզաշապիկը։
«Իհարկե, ես դրանից ճնշում եմ զգում, բայց փորձում եմ պայքարել դրա դեմ: Ես աշխատում եմ այնպես անել, որ դա չազդի իմ խաղի վրա: Կարևորը, որ թիմը հաղթի»,- ասել է Սպերցյանը:
Էդուարդ Սպերցյանը կրասնոդարյան ակումբի սան է։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Կրասնոդարը» 11 միավորով ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:
























































