Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի խաղում Սամարա «Կռիլյա Սովետովը» ոչ-ոքի է խաղացել Վորոնեժի «Ֆակելի» հետ։
Առաջին խաղակեսում գոլեր չգրանցվեցին՝ չնայած տանտերերի առավելությանը։ Երկրորդ խաղակեսի սկզբում տանտերերի հարձակվող Մաքսիմ Գլուշենկովը գրավեց հյուրերի դարպասը Ալեքսանդր Կովալենկոյի փոխանցումից հետո։ Սակայն 4 րոպե անց հյուերը հավասարեցրեցին հաշիվը․ գոլի հեղինակ դարձավ Մաքսիմ Մաքսիմովը։ Մինչև եզրափակիչ սուլիչը հաշիվը չի փոխվել, ոչ-ոքի՝ 1:1։
Այս հանդիպումից հետո «Կռիլյա Սովետովը» բարձրացավ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնական (6 միավոր), «Ֆակելը» մնաց 12-րդ տեղում (4 միավոր)։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեքսանդր Կովալենկոն պայմանագիր է կնքել «Սոչիի» հետ։ Նա կշարունակի հանդես գալ Սամարան ներկայացնող ակումբում վարձավճարով։ Նախորդ մրցաշրջանում 18-ամյա խաղացողը 13 հանդիպում է անցկացրել «Կռիլյա Սովետովի» կազմում:
РБ Спорт-ն էլ ավելի վաղ հայտնել էր, որ Կովալենկոն ցանկություն է հայտնել ստանալ հայկական անձնագիր և հանդես գալ Հայաստանի հավաքականում։