Հայաստանի հավաքականի և «Խիմկիի» կիսապաշտպան Արշակ Կորյանը տեղափոխվել է «Ալանիա», հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա հայ ֆուտբոլիստի հետ վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2022/23 մրցաշրջանի ավարտը։ «Ալանիան» հանդես է գալիս Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում՝ Ազգային լիգայում։
Նախորդ մրցաշրջանում Կորյանը վարձավճարով խաղում էր «Օրենբուրգում»։
Թիմի կազմում անցկացրած 21 հանդիպումներում նա դարձել էր 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ։

























































