«Շերիֆն» իր պաշտոնական կայքում հայտարարել է Կիևի «Դինամոյի» և Ուկրաինայի հավաքականի նախկին դարպասապահ Մաքսիմ Կովալի հետ պայմանագիր կնքելու մասին։
Կովալը Զապորոժիեի «Մետալուրգի» սան է։ 2010 թվականի ամռանը նա տեղափոխվեց «Դինամո»։ Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 2 հանդիպում։
2018 թվականից դարպասապահը հանդես է գալիս Սաուդյան Արաբիայում՝ «Ալ-Ֆաթեհ» ակումբում։
Եվրոպա Լիգայի խաղարկության փլեյ-օֆֆ փուլում Երևանի «Փյունիկը» օգոստոսի 18-ին կմրցի Մոլդովայի չեմպիոն Տիրասպոլի «Շերիֆի» հետ։ Առաջին հանդիպումը կկայանա Երևանի Վ. Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի ժամը 21:00-ին:
























































