Ֆրենկ Լեմպարդը խոսել է Սթիվեն Ջերարդի հետ իր հավերժական մրցակցության մասին: Լրագրողները հիշեցրել են խորհրդանշական դիմակայությունը «Էվերտոնի»՝ «Աստոն Վիլլայի» հետ հանդիպումից առաջ:
«Այն, ինչ գրվում էր մամուլում, միշտ չէ, որ ճշգրիտ է եղել։ Մենք շատ չենք հանդիպել միմյանց մեր կարիերայի ընթացքում: Ես երբեք Ջերարդին դեմ չեմ եղել։ Ակումբներում երկուսս էլ հարգում էինք միմյանց։
Մի փոքր ուշ սկսեցինք ավելի շատ շփվել, հետո միասին աշխատեցինք մամուլում։ Օրինակ՝ 2018 թվականին աշխարհի Առաջնության եզրափակիչում և Չեմպիոնների լիգայում։
Ես այդ ժամանակ պետք է գլխավորեի «Դերբին», իսկ նա՝ «Ռեյնջերսը»: Մենք խոսել ենք այդ մասին, բայց ոչ շատ»,- մեջբերում է Լեմպարդին The Guardian-ը։