Հայտնի ֆուտբոլային ֆունկցիոներ Ադրիանո Գալիանին, ով այժմ զբաղեցնում է «Մոնցայի» գլխավոր տնօրենի պաշտոնը, խոսել է ՈՒԵՖԱ-ի Սուպերլիգայի նախագծի մասին։
«Անգլիայի առաջնության ակումբների եկամուտը չորս անգամ ավելի է, քան Ա Սերիայի ներկայացուցիչներինը։ Հեռուստատեսային իրավունքների համար մենք կստանանք 33 միլիոն, իսկ Պրեմիեր լիգայի նորեկը դրանից կվաստակի 160 միլիոն։
Ինչպե՞ս կարող ենք մրցել նրանց հետ: Կարծում եմ, որ Brexit-ը պետք է լինի նաև ֆուտբոլում։ Մենք կարող ենք ստեղծել Սուպերլիգա առանց անգլիական ակումբների, այնուհետև դա կլինի իսկական եվրոպական մրցաշար»,- Գալիանիի խոսքերն է փոխանցում Tuttosport-ը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա գարնանը եվրոպական 12 գրանդ ակումբները հայտարարեցին Եվրոպական Սուպերլիգայի մեկնարկի մասին։ Սակայն ՈւԵՖԱ-ի ու ֆուտբոլային հանրության բողոքից հետո նախագիծը սառեցվեց։