«Բարսելոնայի» և Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը գոլի հեղինակ է դարձել «Նասիոնալի» կազմում, որին նա միացել է այս ամառ։
35-ամյա հարձակվողը մասնակցել է Ուրուգվայի առաջնության երկրորդ տուրի՝ «Ռենտիստասի» դեմ խաղին։
Լուսիը փոխարինման դուրս եկավ երկրորդ խաղակեսում, իսկ 58-րդ րոպեին գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 3-0։
Հիշեցնենք, որ հարձակվողը «Նասիոնալ» է տեղափոխվել այս ամառ ազատ գործակալի կարգավիճակով: Փորձառու հարձակվողը ուրուգվայական ակումբի հետ կնքել է կարճաժամկետ աշխատանքային պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև այս տարվա դեկտեմբերի վերջը։