«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին խաղացող Նանին գնահատել է ամերիկյան MLS լիգայի ներուժը։
Նանին «Օռլանդոյում» հանդես է եկել 2019-2021 թվականներին և 88 խաղում դարձել 31 գոլի հեղինակ։
«Լիգան դեռ շատ աշխատանք ունի անելու: Սակայն վերջին տարիներին MLS-ը շատ է աճել։ Բարձրակարգ խաղացողներից շատերը փոխում են իրենց վերաբերմունքը լիգայի նկատմամբ և որոշում են տեղափոխվել այնտեղ:
Այստեղ լավ պայմաններ են՝ հիանալի մարզադաշտեր և մարզաբազաներ։ Ֆուտբոլում մեծ գումարներ են ներդրվում։ Ապագայում MLS-ը շատ ուժեղ լիգա դառնալու հնարավորություն ունի»,- Նանիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։