«Նապոլիի» նախագահ Աուրելիո Դե Լաուրենտիսը հայտարարել է, որ այլևս երբեք աֆրիկացի խաղացողի հետ պայմանագիր չի ստորագրի, քանի դեռ նա համաձայնագիր չի ստորագրել Աֆրիկայի Ազգերի գավաթին չմասնակցելու համար:
«Այլևս մի խոսեք ինձ հետ աֆրիկացի ֆուտբոլիստների մասին: Ես սիրում եմ նրանց, բայց կա՛մ նրանք ստորագրում են ինչ-որ բան՝ նշելով, որ հրաժարվելու են Աֆրիկայի Ազգերի գավաթից, կա՛մ այդ մրցաշարի և աշխարհի գավաթի ընտրական փուլի միջև ընկած ժամանակահատվածում այս խաղացողները երբեք հասանելի չեն լինի հավաքականներին:
Մենք հիմարներ ենք, ովքեր աշխատավարձ են վճարում նրանց՝ աշխարհով մեկ այլ թիմերում խաղալու համար»,- Դե Լաուրենտիսի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Ներկայումս «Նապոլիում» խաղում են երկու աֆրիկացի ֆուտբոլիստներ՝ հարձակվող Վիկտոր Օսիմհենը (Նիգերիա) և կիսապաշտպան Անդրե Զամբո Անգուիսան (Կամերուն): Սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին այս ամառ լքեց ակումբը և միացավ «Չելսիին»: