Ուրուգվայը, Արգենտինան, Պարագվայը և Չիլին պաշտոնապես ներկայացրել են իրենց համատեղ հայտը 2030 թվականի Աշխարհի առաջնությունն ընդունելու համար:
Արարողությունը տեղի է ունեցել Մոնտեվիդեոյի «Սենտենարիո» մարզադաշտում, որտեղ Ուրուգվայը 4-2 հաշվով հաղթել է Արգենտինային 1930 թվականին պատմության մեջ առաջին Աշխարհի առաջնության եզրափակիչում։
«Աշխարհի բազմաթիվ առաջնություններ կլինեն, բայց մեկ անգամ է այն դառնում է 100 տարեկան, և մրցաշարը պետք է տուն վերադառնա», — ասել է Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CONMEBOL) նախագահ Ալեխանդրո Դոմինգեսը:
Չորս երկրների համատեղ հայտի կարգախոսն է «Միասին 2030»։
Հարավային Ամերիկայի հայտի մրցակիցներից մեկը կլինի Իսպանիայի և Պորտուգալիայի համատեղ հայտը:
Աշխարհի հաջորդ առաջնությունը կանցկացվի Քաթարում (2022 թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը), իսկ 2026 թվականին Աշխարհի առաջնությունը կհյուրընկալեն ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան։