Քիչ առաջ՝ ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում, կայացել է Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» որակավորման երրորդ փուլում մրցելու է սերբական «Ցրվենա Զվեզդայի» հետ։ Այս զույգի հաղթողը փլեյ-օֆֆ փուլում կհանդիպի «Մաքաբի Հայֆա» (Իսրայել) — «Ապոլոն Լիմասոլ» (Կիպրոս) զույգի հաղթողի հետ։
Չեմպիոնների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 16/17, իսկ պատասխան խաղերը՝ օգոստոսի 23/24-ին։