Կանանց Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Գերմանիայի հավաքականը հաղթեց Ֆրանսիային։
Հանդիպումն ավարտվել է 2:1 հաշվով. գերմանական թիմի կազմում երկու գոլերն էլ խփել է Վոլֆսբուրգի ֆուտբոլիստուհի Ալեքսանդրա Պոպը, ևս մեկ գոլ իր հաշվին գրանցեց Ֆրոմսը՝ գրավելով սեփական դարպասը։
Եզրափակչում Գերմանիան կխաղա Անգլիայի ընտրանու հետ, որը 1/2 եզրափակիչ խաղում հաղթել էր Շվեդիային (4:0):
Եզրափակիչը կկայանա հուլիսի 31-ին։