Մոսկվայում 74 տարեկան հասակում մահացել է հայտնի ֆուտբոլային մարզիչ Գեորգի Յարցևը։ Այս մասին տեղեկացնում է Championat.com-ը։
Նշվում է, որ համաձայն նախնական վարկածի՝ մահվան պատճառը սրտի սուր անբավարարությունն է։
Խաղային կարիերայի ընթացքում Յարցևը հանդես է եկել ռուսական ակումբներում, իսկ 1979-ին «Սպարտակի» հետ դարձել ԽՍՀՄ չեմպիոն։
Յարցևը նաև մարզել է Մոսկվայի «Սպարտակը», «Դինամոն», «Տորպեդոն» և Վոլգոգրադի «Ռոտորը», ինչպես նաև Մոլդովայի «Միլսամին»։ Յարցևի գլխավորությամբ «Սպարտակը» 1996 թվականին դարձել է Ռուսաստանի չեմպիոն։ Մասնագետը նաև գլխավորել է Ռուսաստանի հավաքականը, որի հետ հասել է Եվրոպայի 2004 թվականի առաջնության հիմնական փուլ։