ԱՄՆ-ի Օրեգոն նահանգի Յուրջին քաղաքում հուլիսի 15-24-ը տեղի կունենա աթլետիկայի Աշխարհի առաջնությունը: Հայտավորված են 192 երկրների 1900 մարզիկ-մարզուհիներ:
Հայաստանից հանդես կգա վազորդ, գյումրեցի Երվանդ Մկրտչյանը, հայտնում է ՀԱՕԿ-ը: Նա պայքարի մեջ կմտնի 1500 մետր մրցատարածությունում:
ՀՀ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր Երվանդ Մկրտչյանը նաև Բալկանյան խաղերի և Եվրոպայի փոքր երկրների առաջնության հաղթող է:
Մեր աթլետը մարզաձևի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի հետ արդեն մրցավայրում է: Նրանց կմիանա նաև մոտ անցյալի անվանի արագավազորդ և ռեկորդակիր, երևանցի Վահագն Ջավախյանը: