Հարձակվող Սեբաստյան Հալերը պաշտոնապես դարձավ Դորտմունդի «Բորուսիայի» խաղացող։ Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը։
28-ամյա ֆուտբոլիստը Դորտմունդ է տեղափոխվել «Այաքսից»։ Պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բորուսիան» ու «Այաքսը» տրանսֆերը համաձայնեցրել են 35 մլն եվրոյով։ Դա ռեկորդային գործարք է դորտմունդցիների համար։
2021/22 մրցաշրջանում հարձակվողը 42 խաղում դարձել է 34 գոլի և 9 արդյունավետ փոխանցման հեղինակ։
























































