«Բավարիան» մտադիր չէ պայքարել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի տրանսֆերի համար մի քանի պատճառով: Այս մասին հայտնում է հայտնի լրագրող Քրիստիան Ֆալկը։
Ըստ աղբյուրի՝ առաջին պատճառը Ռոնալդուի բարձր աշխատավարձն է «Մանչեսթեր Յունայթեդում»: 37-ամյա պորտուգալացուն նույն գումարն առաջարկելով՝ «Բավարիան» կխաթարի թիմում աշխատավարձերի կառուցվածքը։ Երկրորդ գործոնն այն է, որ Ռոնալդուն դժվար թե համապատասխանի Յուլիան Նագելսմանի ոճին, որը հիմնված է մշտական պրեսինգի վրա:
Հունիսի վերջին տեղեկություններ հայտնվեցին, որ Ռոնալդուն կարող է փոխարինել լեհ հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն «Բավարիայում»: Ավելի ուշ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնեց, որ «Բավարիան» չի հրավիրել Կրիշտիանուին տարիքի պատճառով։
Նախորդ մրցաշրջանում Ռոնալդուն «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 24 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
























































