«Բավարիայի» աստղային հարձակվող Սադիո Մանեն կիսվել է իր կարծիքով Սենեգալի հավաքականի շանսերի մասին առաջիկա Աշխարհի առաջնությունում։
Մանեն Jouerus Senegalis-ին ասել է՝ հուսով է, որ Սենեգալի հավաքականը կարող է հաղթել Քաթարի Աշխարհի առաջնությունում, քանի որ դա բացառիկ իրադարձություն կլինի ոչ միայն իր, այլ ողջ երկրի համար:
Հարձակվողը նշել է, որ, չնայած ամեն ինչին, հավակնություններ ունի ազգային հավաքականի հետ կապված։
Հիշեցնենք, որ Սենեգալի հավաքականն Աշխարհի առաջնությունում կխաղա նույն խմբում Նիդեռլանդների, Էկվադորի և Քաթարի հետ։
























































