«Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը բացահայտ պատմել է՝ ինչպես է ընդունել աշխարհի 2018 թվականի առաջնության ժամանակ Գերմանիայի հավաքականի դեմ տարած հաղթանակը։ Հարավկորեացիները խմբային փուլի վերջին խաղում 2-0 հաշվով հաղթեցին գերմանացիներին ու 2014-ի չեմպիոնները սենսացիոն ձևով լքեցին մրցաշարը։
«Ես երիտասարդ տարիքում եմ տեղափոխվել Գերմանիա ու այնքան շատ իսկապես դժվար պահեր եմ ունեցել։ Շատ անգամներ եմ բախվել իմ հասցեին ուղղված ռասիզմին։ Այդքան դժվար պահեր ապրելով՝ գլխումս վրեժ լուծելու մտքեր էին առաջ գալիս։ Սովորաբար, երբ մարդիկ լաց են լինում, ես ուզում եմ նրանց գրկել ու մխիթարել։ Բայց տեսնելով, թե ինչպես են լաց լինում գերմանացիները, զգացի, որ կարողացա վրեժ լուծել նրանցից՝ զբաղվելով իմ սիրած գործով»,- Սոն Հին Մինի խոսքերն է փոխանցում B/R Football-ը։
























































