«Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը ակումբի երկրպագուների կողմից ճանաչվել է տարվա խաղացող։
Մյուլլերը ստացել է ձայների 26%-ը։ Թոփ-3-ում տեղ են գտել Ջամալ Մուսիալան՝ 19% ձայն և Ռոբերտ Լևանդովսկին՝ 18% ձայն։
Նախորդ մրցաշրջանում Մյուլլերը մասնակցել է 32 խաղի, խփել 8 գոլ և դարձել 18 գոլային փոխանցման հեղինակ։
























































