«Տոբոլը» հայտարարել է Սերժ Դեբլեի հետ պայմանագիր կնքելու մասին:
Դեբլեն սկսել է իր կարիերան ASEC Mimosas-ում, այնուհետև 2008 թվականին տեղափոխվել «Չարլթոն Աթլետիկ», հետո վարձավճարով հանդես է եկել ֆրանսիական «Անժերում» և «Նանտում»։ 2012 թվականին նա պայմանագիր է կնքել մերձմոսկովյան «Խիմկիի» հետ և մի քանի ամիս այնտեղ անցկացնելուց հետո վարձավճարով սկսել է հանդես գալ «ՍԿԱ-Էներգիում»։
2013 թվականի մրցաշրջանում Դեբլեն հանդես է եկել Գյումրիի «Շիրակի» կազմում, որտեղ 26 խաղում դարձել է 15 գոլի հեղինակ՝ դառնալով առաջնության երկրորդ լավագույն ռմբարկուն։ Հետագայում նա խաղացել է նաև դանիական «Վիբորգում», չինական «Մեյզուում», Հոնգ-Կոնգում և Երևանի «Արարատում»։ Կոտդիվուարցի ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Փյունիկը»:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Տոբոլի» հետ նախատեսված է մեկ տարով։
























































