Հարձակվող Թոմաս Մյուլերը ճանաչվել է «Բավարիայի» 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նման որոշում են կայացրել մյունխենյան թիմի երկրպագուները քվեարկության ժամանակ։
Երկրորդ տեղը զբաղեցրել է կիսապաշտպան Ջամալ Մուսիալան (19%), իսկ լավագույն եռյակը եզրափակել է հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին (18%), ով լավագույնն էր վերջին երկու տարիներին։
Քվեարկության ժամանակ Թոմաս Մյուլերը հավաքել է ձայների մոտ 26%-ը։
32-ամյա Թոմաս Մյուլերը նախորդ մրցաշրջանում անցկացրել է 45 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
























































