Ֆուտբոլային գործակալ Բակարի Սիսեն, ով ներկայացնում է «Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեի շահերը, հաստատել է, որ ՊՍԺ-ն այս ամառ առաջարկ է արել իր հաճախորդին:
«Այո, ՊՍԺ-ն իսկապես Սադիոյին առաջարկ է արել: Լեոնարդոյի հետ մի քանի շփումներ եղան, նրանք հանդիպեցին, քննարկեցին Սադիոյի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության բոլոր տարբերակները, բայց այդքանը:
Բոլորը գիտեին, որ Լեոնարդոյի տակ աթոռը ճոճվում էր, ուստի պետք էր սպասել»,- Սիսեի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին «Բավարիան» պաշտոնապես հայտարարեց Մանեին «Լիվերպուլից» ձեռք բերելու մասին։ Իսկ նախորդ շաբաթ բրազիլացի Լեոնարդոն հայտարարեց ՊՍԺ-ի մարզական տնօրենի պաշտոնից հեռանալու մասին։
























































