«Բավարիայի» նորեկ, հարձակվող Սադիո Մանեն կողմնորոշվել է խաղային համարի հարցում։
Մյունխենյան ակումբի պաշտոնական կայքը հայտնում է, որ 30-ամյա սենեգլացին հանդես կգա 17 համարի ներքո։ Ավելի վաղ, այդ համարով հանդես էին գալիս Ժերոմ Բոատենգը, Մարկ վան Բոմելը և այլք։
«Հուսով եմ՝ նոր համարով մեծ հաջողություններ կունենամ թիմիս հետո։ Անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու նոր մրցաշրջանի նախապատրաստությունը՝ նոր թիմակիցներիս հետ»,- ասել է Մանեն։
Հիշեցնենք՝ «Բավարիան» հունիսի 22-ին է հայտարարել է «Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեի տեղափոխության մասին։
























































