«Բավարիան» փոխել է դիրքորոշումը՝ կապված Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի հետ։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը՝ հիմա մյունխենցիները պատրաստ են վաճառել լեհ ֆուտբոլիստին։ «Բավարիան» 33-ամյա խաղացողի դիմաց ուզում է մոտ 60 մլն եվրո ստանալ։
Լևանդովսկու հիմնական հավակնորդը «Բարսելոնան» է, որի վերջին առաջարկը կազմում էր 35 մլն եվրո և 5 մլն եվրո բոնուսներ։
























































