Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մեսութ Օզիլը խոսել է իր ապագայի վերաբերյալ.
«Այս մրցաշրջանից հետո մեկ տարի է մնալու՝ ըստ պայմանագրի: Չգիտեմ՝ հետո ինչ կլինի, ամեն ինչ մշուշոտ է:
Ես ինչ կարող եմ, այս ընթացքում կտամ ակումբին, որպեսզի հաջողություններ գրանցենք, իսկ թե հետո, ինչ կլինի, ապագան ցույց կտա»,-ասել է Օզիլը:
ԱՊԼ-ի այս մրցաշրջանում Օզիլն անցկացրել է 15 հանդիպում ու դարձել մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ: