«Ինտերի» կիսապաշտպան Ալեքսիս Սանչեսը կարող է տեղափոխվել Լիգա 1։
Ինչպես տեղեկացնում է Footmercato-ն, չիլիացու ծառայություններով հետաքրքրված է «Մարսելը»։ Ըստ աղբյուրի՝ վերջին օրերին ֆրանսիական ակումբի գլխավոր մարզիչ Խորխե Սամպաոլին մշտապես կապի մեջ է Սանչեսի հետ և քննարկում է հնարավոր տրանսֆերը։
Սանչեսը և Սամպաոլին 2015 թվականին Չիլիի հավաքականի հետ նվաճել են Copa America-ն։ Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Ալեքսիսի ծառայություններով հետաքրքրված են նաև Մադրիդի «Ատլետիկոն», «Բարսելոնան» և «Ասթոն Վիլան»։