ԲԿՄԱ-ի նոր գլխավոր մարզիչ դարձավ Վլադիմիր Ֆեդոտովը։
Կողմերը երկարաժամկետ պայմանագիր են կնքել, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Չորեքշաբթի օրը ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստները Ֆեդոտովի գլխավորությամբ Նովոգորսկի բազայում կսկսեն նախապատրաստվել նոր մրցաշրջանին։
ԲԿՄԱ-ի գլխավոր մարզչի պաշտոնում Ֆեդոտովը փոխարինել է Ալեքսեյ Բերեզուցկիին, ով թիմից հեռացել է օգնականներ Վասիլի Բերեզուցկու և Գրիգորի Բաբայանի հետ։