ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Ալեքսեյ Բերեզուցկին և ակումբը համատեղ որոշում են կայացրել դադարեցնել համագործակցությունը, հայտնում է բանակային թիմի մամուլի ծառայությունը։
Բացի այդ, մարզչական շտաբը լքել են նրա օգնականներ Վասիլի Բերեզուցկին և Գրիգորի Բաբայանը։
Ալեքսեյ Բերեզուցկին ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ դարձավ անցած ամառ։ Նրա գլխավորությամբ 2021/22 մրցաշրջանում թիմը Ռուսաստանի առաջնությունում գրավեց հինգերորդ տեղը։
Բաբայանը 2008-2014 թվականներին աշխատել է Ղազախստանի հավաքականի մարզչական շտաբում։ Այնուհետև, որպես մարզիչ, աշխատել է «Աստանայում» և «Տոբոլում»։