«ՌԲ Լայպցիգը» դժվար թե կարողանա թիմում պահել ֆրանսիացի ռմբարկու Քրիստոֆեր Նկունկուին, ուստի նշել է այն գումարը, որի դիմաց պատրաստ կլինի բաժանվել իր առաջատարից։
Ինչպես հայտնում է Independent-ը, գերմանական թոփ-ակումբը պատրաստվում է 100 մլն եվրո ստանալ հարձակվողական ոճի կիսապաշտպանի տրանսֆերից:
Հնարավոր գնորդների թվում են Լոնդոնի «Արսենալը», ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Նախորդ մրցաշրջանում Նկունկուն գերազանց ելույթ է ունեցել բոլոր մրցաշարերում՝ 50 խաղում դառնալով 35 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա գործող պայմանագիրը «Ցլերի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը:
























































