Նախկին ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսը կարևոր խորհուրդ է տվել վերջորս Մադրիդի «Ռեալից» հեռացած Մարսելոյին։
«Ես երեկ զրուցել եմ Մարսելոյի հետ։ Ես «Ռեալի» ներկայացուցիչ չեմ, սակայն մոտ եմ վերջինիս։ Կառլոսը Մարսելոյին խորհուրդ է տվել՝ առանց վարանելու տեղափոխվել Թուրքիայի Սուպերլիգա։
Եթե «Ֆեներբախչեն» նրան առաջարկ կատարի, անպայման պետք է այն ընդունել»,- Կառլոսի խոսքերն է մեջբերում Մարսելոյի ներկայացուցիչ Մարկո Կիրդեմիրը։
Հիշեցնենք, որ բրազիլացի պաշտպանը «Արքայական ակումբից» հեռացավ՝ վերջինիս կազմում 15 տարի անցկացնելուց հետո։ Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Մարսելոն կարող է տեղափոխվել Բրազիլիայի առաջնություն։