Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման էմոցիոնալ է արձագանքել Ազգերի լիգայի 4-րդ տուրի՝ Գերմանիայի հետ խաղի (2-5) վերաբերյալ հարցին.
Այս հարցը տված լրագրողը նշել է, որ այս խաղում նման սխալն առաջինը չէ 23-ամյա դարպասապահի կարիերայում։
«Ե՞րբ էր դա եղել նախկինում: Ե՞րբ են ինձ նկատմամբ կոպիտ խաղացել «Ռեալի» դեմ խաղում: Եթե ցանկանում եք վիճել այս հարցերի շուրջ, լավ: Ես այստեղ եմ, որպեսզի խոսեմ թիմի անունից:
Եթե ուզում ես ինձ մեղադրել, լավ: Ես կվերցնեմ մեղքը, քանի որ ավագն եմ և կշարունակեմ քայլել գլուխս բարձր։ Կարծում եմ, որ դուք փորձում եք ինչ-որ բան առաջ տանել նման իրավիճակների շնորհիվ»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։