Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է Ազգերի լիգայում Իտալիայի նկատմամբ տարած հաղթանակը (5-2).
«Ես պետք է գովեմ իմ թիմին.․․ Իմ հարգանքները՝ այս արդյունքին հասնելու կապակցությամբ չորրորդ խաղում, երկար մրցաշրջանից հետո։ Այն ամենը, ինչ մենք որոշել էինք անել, ֆուտբոլիստները փայլուն արեցին:
Կարևոր է արձակուրդ գնալ հաղթական նոտայով։ Թիմը հիանալի աշխատանք կատարեց։ Մենք անհամբեր սպասում ենք Աշխարհի առաջնությանը։
Սեպտեմբերին մենք ունենք ևս երկու կարևոր խաղ, որոնցում կրկին կփորձենք ուժերը։ Տեսնենք, թե ինչ պետք է անենք մեր խաղն էլ ավելի լավացնելու համար»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Bayern & Germany-ն: