Հայտնի է դարձել, թե «Բավարիան» որքան է ցանկանում վաստակել Ռոբերտ Լևանդովսկու տրանսֆերի դիմաց։
Մյունխենյան ակումբը մտադիր է 33-ամյա հարձակվողի համար ստանալ 50 միլիոն եվրո մեկ վճարումով՝ առանց մասնակի մարումների, ասել է լրագրող Ռամոն Սալմուրին Catalunya Ràdio-ի Tot costa հաղորդման ժամանակ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» Լևանդովսկու համար առաջարկել է 32 միլիոն եվրո։
Նախորդ մրցաշրջանում հարձակվողը «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրած 50 խաղում խփել է 46 գոլ։
























































