Հայտնի ֆուտբոլիստներ Քրիստիան Էրիկսենը, Պատրիս Էվրան, Սեզար Ասպիլիկուետան և Մայկա Ռիչարդսը նկարահանվել են ՈւԵՖԱ-ի 2022 թվականի Եվրոպայի կանանց առաջնությանը նվիրված նոր տեսանյութում։
Ֆուտբոլիստները հանդես են գալիս որպես երկրպագուներ, ովքեր կաջակցեն իրենց թիմերին գալիք Եվրոյում: Էրիկսենը Դանիայի հավաքականի գույներով է, Էվրան՝ Ֆրանսիայի, Ասպիլիկուետան՝ Իսպանիայի, իսկ Ռիչարդսը տեսահոլովակում հայտնվում է Անգլիայի հավաքականի մարզաշապիկով։
























































