«Ինտերի», «Չելսիի», «Յուվենտուսի», «Ֆիորենտինայի» և Ռումինիայի հավաքականի նախկին հարձակվող Ադրիան Մուտուն հունիսի 12-ին հրաժեշտի հանդիպում է անցկացրել Ռումինիայի Կլուժ քաղաքում։
Հանդիպումն անցկացվել է Ռումինիայի աստղերի և Աշխարհի աստղերի թիմերի միջև և ավարտվել է 3:3 հաշվով։
43-ամյա Մուտուն թիմերից յուրաքանչյուրում խաղացել է մեկ խաղակես։
Համաշխարհային աստղերից խաղադաշտում են եղել այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Դավիդ Տրեզեգեն, Ջիմի Ֆլոյդ Հասելբեյնկը, Լուկա Տոնին, Ռիկարդո Մոնտոլիվոն, Կլոդ Մակելելեն, Պաոլո Կանավարոն։