Հարձակվող Գարեթ Բեյլը կարող է հանդես գալ Ա Սերիայում։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, ուելսցու ծառայություններն առաջարկվել են «Ռոմային»։ Հիշեցնենք, որ Բեյլը «Տոտենհեմում» աշխատել է «գայլերի» ներկայիս գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆուտբոլիստին իրենց կազմում ցանկանում են տեսնել նաև «Քարդիֆը», «Նյուքասլը» և MLS-ը ներկայացնող ակումբներից մեկը։ Խոսվում էր նաև «Հերտայի» և «Խետաֆեի» կողմից հետաքրքրվածության մասին։