Նիդեռլանդների հավաքականի ֆուտբոլիստները երեկ կայացած մարզմանը ներկայացել են արտասովոր մարզահագուստներով։
Ֆուտբոլիստները կրել են այն ակումբների մարզաշապիկները, որտեղ սկսել են իրենց կարիերան։ Դա եղել է Ֆուտբոլի ազգային օրվան նվիրված ակցիայի շրջանակում։