Ուրբաթ օրը՝ հունիսի 10-ին, կայացավ Ազգերի լիգայի Ավստրիա-Ֆրանսիա հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1։1 հաշվով։
Իբրահիմա Կոնատեն խաղացել է ֆրանսիացիների կազմում։ 23-ամյա պաշտպանը դարձավ 65-րդ խաղացողը, ով իր նորամուտը նշեց Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամի գլխավորությամբ:
Այսպիսով, Դեշամը գերազանցեց Միշել Իդալգոյի ռեկորդը, ով 1976-ից 1984 թվականներին Ֆրանսիայի հավաքականում խաղարկել էր 64 խաղացողների։
Հաջորդ տուրում Ֆրանսիայի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Խորվաթիայի ընտրանուն։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,55 գործակցով, ոչ-ոքին՝ 4,30, իսկ Խորվաթիայի հավաքականի հաղթանակը՝ 6,80։