Դանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կասպեր Հյուլմանդը Ազգերի լիգայի 3-րդ տուրում Խորվաթիայից կրած տնային պարտությունից հետո (0:1) մեկնաբանել է հանդիպումը։
«Կասեմ, որ Խորվաթիայի դեմ խաղն անցավ շատ բարձր մակարդակով։ Խաղում էին երկու շատ մրցունակ թիմեր։
Մենք արտագնա երկու խաղում հաղթեցինք Ֆրանսիայի և Ավստրիայի հավաքականներին, և, իմ կարծիքով, Խորվաթիայի հետ հանդիպումը լարված խաղ էր երկու հավասար թիմերի միջև։
Երկուշաբթի օրը մեզ նախ պետք է գտնել խաղացողներ, ովքեր կարող են վազել Ավստրիայի դեմ խաղում: Սա է գլխավոր խնդիրը, և հետո կտեսնենք ինչ կլինի»,- Հյուլմանդի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Հաջորդ տուրում Դանիայի հավաքականը հունիսի 13-ին կհյուրընկալի Ավստրիայի ընտրանուն։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը Դանիայի հավաքականի հաղթանակը գնահատում է 1,95 գործակցով, ոչ-ոքին՝ 3,50, իսկ Ավստրիայի հավաքականի հաղթանակը՝ 4,30։