Անդրեա Պիռլոն մարզչական աշխատանքի է անցել Թուրքիայում։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն, Պիռլոն նշանակվել է թուրքական «Ֆաթիհ Կարագյումրուկի» գլխավոր մարզչի պաշտոնում։
Ըստ աղբյուրի՝ 43-ամյա մասնագետը նոր ակումբի հետ կնքել է մեկ տարվա պայմանագիր։ «Ֆաթիհ Կարագյումրուկը» Թուրքիայի նախորդ առաջնությունում զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը։
Պիռլոն 2020-2021 թվականներին աշխատել է Թուրինի «Յուվենտուսում»։