Ուկրաինայի հավաքականի և Կիևի «ԴԻնամոյի» պզշտպզն Իլյա Զաբարնին կարող է տեղավոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է Football.London-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Տոտենհեմը»։ Ըստ աղբյուրի՝ լոնդոնցիները բավականին տևական ժամանակ հետևում են պաշտպանի ցուցադրած խաղին։
19-ամյա Զաբարնիի գործող պայմանագրի ժամկետը «Դինամոյի» հետ լրանում է 2026 թվականի ամռանը։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 15 միլիոն եվրո։ Զաբարնին այսօր՝ Հայաստանի դեմ խաղում կարող է անցկացնել իր 21-րդ հանդիպումը Ուկրաինայի ազգային հավաքականում։
























































