«Սպարտակի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանացի Գիլերմո Աբասկալը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Նախորդ մրցաշրջանում 33-ամյա մասնագետը «Բազելի» հետ միասին զբաղեցրել է երկրորդ տեղը Շվեյցարիայի առաջնությունում։
Աբասկալի գլխավորությամբ «Բազելը» անցկացրել է 16 հանդիպում, որոնցում 5 հաղթանակ է տարել, 4-ում պարտվել և 7 անգամ ոչ-ոքի խաղացել։
Աբասկալը «Բարսելոնայի» սան է, սակայն երբեք չի խաղացել պրոֆեսիոնալ մակարդակում։ Մարզչական կարիերան սկսել է «Սևիլիայի» երիտասարդական թիմում, այնուհետև գլխավորել է շվեյցարական «Կյասոն» և «Լուգանոն», եղել է իտալական «Ասկոլիի» և հունական «Վոլոսի» գլխավոր մարզիչը։