Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը համաձայնել է «Բարսելոնայից» տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»:
Շաբաթներ շարունակ տատանվելուց հետո 25-ամյա կիսապաշտպանը տվել է համաձայնությունը, հայտնում է The Athletic-ը:
Կիսապաշտպանի շրջապատը առաջարկներ էր սպասում եվրոպական այլ թոփ-ակումբներից, օրինակ՝ «Բավարիայից», ՊՍԺ-ից կամ «Մանչեսթեր Սիթիից», սակայն «Բարսայի» պահանջած 80 միլիոն եվրո գումարը վախեցրել է հավանական գնորդներին:
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» ժամանակի հարց է համարում Դե Յոնգի տրանսֆերի իրականացումը։ «Բարսելոնան» պահանջում է ֆուտբոլիստի համար 80 միլիոն եվրո ֆիքսված վճարումներ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Մանչեսթեր Յունայթեդը» առաջարկել է 60+20 միլիոն եվրո։
Կատալոնական ակումբը զգուշացրել է «Մանչեսթեր Յունայթեդին», որ ցանկանում է ավարտել բանակցությունները Դե Յոնգի համար մինչև հունիսի 30-ը։
Հոլանդացին երկար ժամանակ պնդում էր, որ ցանկանում է մնալ «Բարսելոնայում»։ Բայց կատալոնական ակումբի անվստահությունը ստիպել է Դե Յոնգին փոխել դիրքորոշումը և համաձայնվել «Յունայթեդ» տեղափոխվելուն։ Ֆուտբոլիստի որոշման վրա ազդել է նաև «Մանչեսթեր Յունայթեդի» նորանշանակ գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի հետ լավ հարաբերությունները, ում հետ նրանք միասին աշխատել են «Այաքսում»: