«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Բերնարդու Սիլվան խոսել է այն շշուկների մասին, ըստ որոնց կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
«Այս պահին չեմ կարող պատասխանել նման հարցերի, քանի որ գտնվում եմ հավաքականի տրամադրության տակ։ Այժմ կենտրոնացած եմ բացառապես հավաքականում ելույթներիս վրա։
Երբ մրցաշրջանը կավարտվի, կտեսնենք՝ ինչ կլինի»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում Goal-ը։
Սիլվան 2021/22 մրցաշրջանում ընդհանուր առմամբ մասնակցել է 50 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ և կատարելով 7 գոլային փոխանցում։