Ազգերի Լիգայի խաղարկության A դիվիզիոնի երրորդ տուրում Պորտուգալիան 2-0 հաշվով հաղթեց Չեխիային։
Խաղից հետո կայացած ասուլիսի ընթացքում իր տպավորություններով է կիսվել պորտուգալացիների գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը։
«Հանդիպման մեկնարկում վերահսկում էինք գնդակը, սակայն չէինք կարողանում բավարար սրություն հաղորդել։ Ամեն դեպքում, չեխերը չկարողացան գեթ մեկ վտանգավոր պահ ստեղծել։ Առաջին կեսի միջնամասում կարողացանք բեկել խաղի ընթացքը և առավելություն ստանալ։
Կարող էինք երկու-երեք անգամ ավելի շատ վտանգավոր պահեր ստեղծել մրցակցի դարպասին։ Հանդիպման վերջին հատվածում չէինք կարողանում պրեսինգի ենթարկել Չեխիային, քանի որ որոշ խաղացողների մոտ նկատվեց հոգնածություն։ Ընդհանուր առմամբ օրինաչափ և արդարացի հաղթանակ տոնեցինք»,- նշել է Սանտուշը։