Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում միմյանց հետ մրցել են Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականները, որոնք ընդգրկված են С լիգայի 4-րդ խմբում։ Հանդիպումը կայացել է Սկոպյեում և ավարտվել հյուրերի՝ 3-0 հաշվով հաղթանակով։
Վրաստանի հավաքականի կազմում գոլեր են հեղինակել Բուդու Զիվզիվաձեն (52′), Խվիչա Կվարացխելիան (62′) և Օթար Կիտեիշվիլին (84′):
Սա Վրաստանի երրորդ անընդմեջ հաղթանակն էր Ազգերի լիգայում։ Նրանք գլխավորում են աղյուսակը։ Նախորդ տուրերում վրացիները 4։0 հաշվով հաղթել էին Ջիբրալթարին, 5։2 հաշվով էլ առավելության էին հասել Բուլղարիայի նկատմամբ։