Բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը Ազգերի լիգայի խաղում Լեհաստանի նկատմամբ տարած խոշոր հաշվով հաղթանակից հետո (6:1) կիսվել է իր կարծիքով.
«Ես միշտ ասել եմ դա՝ պատրաստվում եմ վերադառնալ իմ նախկին խաղամակարդակին՝ ավելի ու ավելի շատ րոպեներ անցկացնելով խաղադաշտում:
Այսօր ես գոլ խփելու հնարավորություններ ունեի, բայց, ցավոք, ձախողվեցի։ Ես կփորձեմ դա անել հաջորդ անգամ: Մենք լավ խաղ ցուցադրեցինք, չնայած նրան, որ առաջինը բաց թողեցինք»,- Ազարի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
Ազարն այսօրվա խաղում դարձավ գոլային փոխանցման հեղինակ։ Հանդիպման բոլոր գոլերն՝ այստեղ։
























































