Ռիո Ֆերդինանդը դժգոհ է այն փաստից, որ Կրիշտիանու Ռոնալդուն չի հավակնում Պրեմիեր լիգայի մրցաշրջանի լավագույն խաղացողի մրցանակին։
Հավակնորդների ցուցակում ընդգրկված են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Ջերոդ Բոուենը, Ժոաո Կանսելոն, Քևին դե Բրույնեն, Բուկայո Սական, Մոհամեդ Սալահը, Սոն Հին Մինը և Ջեյմս Ուարդ-Փրոուզը:
«Բուկայո Սական՝ առաջադրվածների թվո՞ւմ. ես նրան դեռ չէի ընդգրկի այս ցուցակում: Հատկապես ոչ այն դեպքում, երբ Ռոնալդուն հավակնորդների թվում չէ։ Ոչ այս մրցաշրջանում: Ռոնալդուն այս ցուցակում պետք է լինի երեք կամ նույնիսկ չորս գլխավոր հավակնորդներից մեկը: Նա, հավանաբար, չէր հաղթի, բայց եթե խոսենք հավակնորդների ցուցակի մասին ընդհանուր առմամբ, ապա սա ծիծաղելի որոշում է։
Նա սա կընդունի որպես անհարգալից վերաբերմունքի դրսևորում։ Նա կմտածի. «Ինչպե՞ս եք համարձակվում»:
Եթե վիճակագրության հարց է, ապա կասի. «Այո, ես ավելի շատ եմ գոլ խփել, քան հավակնորդներից շատերը՝ չհաշված Սալահին, ի՞նչ եք կարծում»,- «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպանն ասել է իր փոդքաստում։