«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է Պրեմիեր լիգայի չեմպիոնական մրցավազքի ավարտի մասին:
37-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» 4 միավորով գերազանցում է «Լիվերպուլին»։ Յուրգեն Կլոպի թիմը 1 խաղ պակաս ունի անցկացրած:
«Ես ձեզ մի բանում կարող եմ հավաստիացնել: Մեկ շաբաթից մեր մարզադաշտը շատ աղմկոտ կլինի, և մենք [երկրպագուներին] կտանք մեր կյանքը, իսկ նրանք մեզ կտան իրենց կյանքը 95 րոպեով։
Անհավանական արտոնություն է տանը հաղթել և չեմպիոն դառնալ»,-«Սիթիի» գլխավոր մարզչի խոսքերն է փոխանցում Goal-ը:։
ԱՊԼ-ի վերջին տուրում «քաղաքաբնակները» կհյուրընկալեն «Ասթոն Վիլային»: Խաղը կկայանա մայիսի 22-ին։